Թունիսում շարունակվում են ցուցարարների բախումները ոստիկանության ուժերի հետ

Թունիսում շարունակվում են ցուցարարների բախումները ոստիկանության ուժերի հետ

Թունիսի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել երկրի վարչապետի գրասենյակի մոտակայքում հակակառավարական ցույցերը ցրելու ընթացքում:

Ոստիկանության հետ ընդհարումների բերած ցույցերի մասնակիցները, որպես երկրում պարետային ժամի չենթարկվելու նշան, գիշերվա ժամերից են սկսել հավաքվել կառավարության շենքի մոտ:

Հարյուրավոր մարդիկ մասնակցել են ցույցերի նաև կիրակի օրը` պահանջելով չընդգրկել Թունիսի նախկին նախագահ Զին Էլ Աբիդին Բեն Ալիի ժառանգորդներին երկրի նոր կառավարության կազմում:

Երկրի նախկին նախագահ Բեն Ալին այս ամսվա սկզբին լքել է երկիրը` բարձր գործազրկությամբ և սննդամթերքի բարձր գների դեմ անցկացվող բողոքի ցույցերի հետևանքով:

Թունիսի կառավարության կողմից ներկայացված տվյալներով, երկրում տեղի ունեցած բռնությունների հետևանքով զոհվել է առնվազն 78 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով, այս ցուցանիշը կարող է հասնել 100 զոհվածների: