Մատչելի հղումներ

Թունիսում կայացել է ժամանակավոր կառավարության առաջին նիստը


Թունիսում կայացել է ժամանակավոր կառավարության առաջին նիստը
Թունիսում կայացել է ժամանակավոր կառավարության առաջին նիստը

Թունիսի ժամանակավոր նոր կառավարությունը երկրի նախկին նախագահ Զինե Էլ Աբիդին Բեն Ալիի կողմից անցյալ շաբաթ զանգվածային ցույցերի արդյունքում երկիրը լքելուց հետո իր առաջին հանդիպումն է անցկացրել:

Կառավարության հանդիպումը կայացել է հինգշաբթի օրը` չնայած անցկացված բողոքի մի շարք ցույցերի, որոնց ընթացքում ցուցարարներն իրենց դժգոհությունն են հայտնել ժամանակավոր կառավարության կազմում վտարված նախագահի հետ սերտ կապեր ունեցող նախարարների ընդգրկման հարցում:

Ժամանակավոր կառավարության հինգշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է պետության և կառավարող կուսակցության անջատման, ինչպես նաև համաներման խնդիրները:

Մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել նաև Թունիսի Գաֆսա և Քեֆ քաղաքներում:

XS
SM
MD
LG