Սիրիան ցույց է տալիս զորքերը հետ քաշելու ոչ վստահելի նշաններ

Սիրիայում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդն ասել է, թե ՄԱԿ-ի հովանավորությամբ խաղաղություն հաստատելու վերջնաժամկետից առաջ Սիրիայի կառավարական ուժերը կարծես թե դուրս են բերվում որոշ քաղաքներից։
Սակայն որոշ այլ վայրերում, ասել է նա, զորքերը պարզապես տեղաբաշխվել են տարբեր այլ հատվածներում, իսկ որոշ տեղերում նույնիսկ հրետանային գումարտակներ տեղակայելով բնակավայրերի մոտ։
Սիրիայի կառավարությունը խոստացել էր մինչեւ ապրիլի 1Օ-ը դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները։ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն էլ, ընդդիմությունը պետք է զենքը վայր դնի դրանից հետո 48 ժամվա ընթացքում։

Սակայն ուրբաթ օրը կառավարական ուժերի գրոհները շարունակվում էին մի քանի ճակատներով, որոնց արդյունքում սպանվել է 24 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք։
Սիրիայի հարցով միջազգային բանագնաց Քոֆի Անանն ասել է, թե Սիրիայի կառավարությունը միայն փոքր քայլեր է կատարում բռնությունները դադարեցնելու համար։

Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության դեմ 13 ամիս առաջ սկսված այս ապստամբության ընթացքում այստեղ 9 հազար մարդ է սպանվել։