Նոր զոհեր Սիրիայում` կառավարական ուժերի կողմից իրականացվող բռնությունների պատճառով

Նոր զոհեր Սիրիայում` կառավարական ուժերի կողմից իրականացվող բռնությունների պատճառով

Սիրիայի անվտանգության ուժերի կողմից իրականացվող խուզարկումների ընթրում բացված կրակի պատճառով զոհվել է առնվազն 15 մարդ:

Ակտիվիստների համաձայն, բռնությունները տեղի են ունեցել հիմնականում հյուսիս-արևմտյան Ջաբալ ալ-Զավիա տարածաշրջանում, հարավային Դերաա և կենտրոնական Համա նահանգներում:

Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, անվտանգության ուժերի և ցուցարարների միջև Հոմսք քաղաքում տեղի ունեցած բախումների պատճառով անվտանգության ուժերի կողմից բացված կրակից զոհվել է երկու մարդ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել միջազգային հանրությանը «համաձայնեցված» կերպով արձագանքել Սիրիայում այլախոհների դեմ իրականացվող բռնություններին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հինգշաբթի օրը մեղադրել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադին երկրում «բռնությունները և ընդդիմության ճնշումը գնալով սաստկացնելու» և պետական մակարդակով բռնությունները դադարեցնելու մասին միջազգային հանրության կոչերն անտեսելու մեջ:

Սիրիայի ընդդիմությունը հինգշաբթի օրը հանդես է եկել երկրի նախագահ Բաշար ալ-Ասսադին ընդդեմ միասնական ճակատով հանդես գալու նպատակով Ազգային խորհուրդ ստեղծելու մասին հայտարարությամբ:

Նշելով Սիրիայում ապստամբության սկզբի վեց ամիսը` ընդդիմության մի խումբ ակտիվիստներ հանդիպում են անցկացրել Ստամբուլ քաղաքում, որտեղ հանդես են եկել ավելի քան 130 անդամ ունեցող խորհուրդ ստեղծելու մասին հայտարարությամբ:

Նորաստեղծ խորհրդին անդամակցող անձանցից մի մասն այժմ բնակվում է Սիրիայում, իսկ մնացած մասը կազմում են երկրից գաղթած այլախոհները: