Սիրիայի զինուժը կրակ են բացել Լիբանանի սահմանի մոտակայքում գտնվող քաղաքի ուղղությամբ

Սիրիայի զինուժը կրակ են բացել Լիբանանի սահմանի մոտակայքում գտնվող քաղաքի ուղղությամբ

Սիրիայի զինծառայողները և հրասայլերը կրակ են բացել Լիբանանի սահմանի մոտակայքում գտնվող Թալքալախ քաղաքի և դրա մոտակայքում գտնվող գյուղի ուղղությամբ:

Ակտիվիսների համաձայն, զինված քաղաքացիները պատասխան կրակ են բացել:

Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, շաբաթ օրվանից այս վայրում սկսված բռնությունների պատճառով զոհվել է առնվազն 27 մարդ:

Սիրիայի կառավարությունը հինգշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների կողմից նախագահ Ասսադի և իր վեց օգնականների նկատմամբ մեկ օր առաջ սահմանված պատժամիջոցները:

«SANA» կառավարական լրատվական գործակալության կողմից հրապարակված Սիրիայի կառավարության հաղորդագրությունում նշվում է, թե «այս պատժամիջոցներն ուղղված են Սիրիայի ժողովրդին ընդդեմ և ծառայում է Իսրայելի շահերին»: