Սիրիայի նախագահը սպառնում է, որ իր երկրին միջամտությունն առաջ կբերի ՝՝երկրաշարժ՛՛ Մերձավոր Արեւելքում

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը հայտարարել է, թե իր խոսքերով ՝՝երկրաշարժ՛՛ տեղի կունենա, ամբողջ Մերձավոր Արեւելքում, եթե Արեւմուտքը փորձի միջամտություն ցուցաբերել իր երկրի ներքին գործերում։ Բրիտանական Դեյլի Թելեգրաֆ թերթին տված հարցազրույցում նա ասել է, թե Սիրիան բոլոր հարցերում է տարբեր Եգիպտոսից, Թունիսից կամ Եմենից։ Նա հանդես է եկել ՝՝մեկ այլ Աֆղանստանի՛՛ կրկնության նախազգուշացումներով, նշելով, թե իր երկիրը Մերձավոր Արեւելքի հանգուցակետն է եւ որ ՝՝Սիրիայում ամեն մի խնդիր հրի կմատնի ամբողջ տարածաշրջանը՛՛։

Նա այս մեկնաբանություններով հանդես եկավ մի քանի ժամ այն բանից հետո, երբ երկրի տարբեր քաղաքներում բանակի կողմից իրականացված գործողությունների արդյունքում գրանցվեց եւ 47 զոհ։

Արաբական լիգայի ղեկավարները պատրաստվում են Դոհայում հանդիպում անցկացնել Ասսադի հետ, փորձելով նրան համազել երկխոսություն սկսել ընդդիմության հետ։ Սակայն ընդդիմության մեծաթիվ ղեկավարներ այս հանդիպումն անվանում են ժամանակի անտեղի կորուստ՝ համոզված լինելով, որ նախագահ Ասսադը պատրաստ չէ մեկ քայլ անգամ հետ գնալու։

Ի դեպ, այս անգամ զոհերի մեջ եղել է կառավարական ուժերի 2Օ զինվորական եւ անվտանգության ուժերի 1Օ ծառայող։ Բաբ Ամրի գավառում բանակի շարքերը լքել են 9Օ զինվորականներ ու անցել ընդդիմության կողմը։