Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու ռումբերի պայթյունների արդյունքում սպանվել են մի քանի քաղաքացիներ եւ մեկ ոստիկան։ Պետական հեռուստատեսության հաղորդումների համաձայն, այն եղել է ՝՝ահաբեկչական հարձակում՛՛, որն ուղղված է եղել ընդդեմ անվտանգության ոստիկանության ու հետախուզական ծառայության շենքերի դեմ։
ՄԱԿ-ի տվյալներով, նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ մեկ տարի առաջ սկսված բողոքի ցույցերի ու բախումների արդյունքում մինչ այժմ զոհվել է ավելի քան 8ՕՕՕ մարդ այս երկրում։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակը դատապարտել է Սիրիայի կառավարությանը՝ խաղաղ քաղաքական երկխոսության փոխարեն բռնի ճնշումների կիրառման տարբերակն ընտրելու համար։