Շոտլանդիայի իշխանությունները դիմել են Լիբիայի ներկայիս ղեկավարությանը՝ հայցելով իրենց օգնությունը՝ 1988 թվականին Շոտլանդիայի Լոքերբի քաղաքի վրա դեպի Միացյալ Նահանգներ ուղևորվող մարդատար ինքնաթիռի պայթյունի իրականացման մեջ մասնակցություն ունեցած անձանց հայտնաբերելու համար:
1988 թվականին Շոտլանդիայում տեղի ունեցած օդային աղետի պատճառով զոհվել է 270 մարդ:
Շոտլանդիայի իշխանությունները երկուշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենք դիմել են Լիբիայի Անցումային ազգային խորհրդին՝ իրենց գրավոր ապացույցներ և գործի վկաներից ցուցմունքներ տրամադրելու խնդրանքով:
«PanAm» ընկերության 103 թռիչքի ռմբակոծությունն իրականացրած Աբդել Բասեթ ալ-Մեգրահին նախկինում դատապարտվել էր 27 տարվա ազատազրկման, որից բանտում անցկացրել է 8 տարի: Ալ-Մեգրային ազատ է արձակվել 2009 թվականին մարդասիրական հիմունքներով այն բանից հետո, երբ բժիշկներն իր մոտ հայտնաբերել են քաղցկեղ և տեղեկացրել, որ իր կյանքը կարող է ավարտվել մ իքանի ամսին:
Շոտլանդիայի իշխանությունների համաձայն, Մեգրանիի դատավարության ընթացքում հայտնաբերվել է, որ նա ուներ հանցակիցներ, և «PanAm» ընկերության մարդատար ինքնաթիռի ոչնչացման գործը դեռևս ավարտված չէ: