Մատչելի հղումներ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Լիբիայից էվակուացնում է միգրանտներին


Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Լիբիայից էվակուացնում է միգրանտներին
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Լիբիայից էվակուացնում է միգրանտներին

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը մեկնարկել է Լիբիայի Սաբհա քաղաքից աֆրիկացի ավելի քան 1,200 միգրանտի էվակուացումը:

Սաբհան երկար ժամանակ համարվել է երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի հենակետերից մեկը:

Կազմակերպության կողմից երկուշաբթի օրը տարածված հաղորդագրությունում ասվել է, որ միգրանտները Լիբիայից տեղափոխվում են 15 բեռնատար մեքենայից կազմված շարասյունով և մոտ մեկ շաբաթից կհասնեն Չադի և Նիգերի սահմանին:

Հասնելով այս պետությունների սահմաններին՝ շարասյունը շարժվելու է դեպի Չադի հյուսիսում գտնվող Ֆայա Լարժո քաղաքը, որից հետո միգրանտները կուղևորվեն դեպի Չադում կամ Աֆրիկայի այլ պետություններում գտնվող իրենց բնակավայրերը:

Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից տեղափոխվող մարդկանց հիմնական մասը կազմում են Չադի քաղաքացիներ, իսկ մնացած մասը՝ աֆրիկյան ևս տասը պետություններից Լիբիա ժամանած միգրանտներ:

Կազմակերպության համաձայն, Լիբիայի Անցումային ազգային խորհրդի կողմից անցյալ ամսվա ավարտին գրաված այս քաղաքի շուրջ վարված ծանր մարտերը խոչընդոտել են մարդասիրական օգնության քաղաք տեղափոխման:

Այս ընթացքում Լիբիայի նախկին ղեկավար Քադաֆիի որդի Սաադի Քադաֆին կտրականապես հերքել է Ինտերպոլի կողմից անցյալ շաբաթ իրենց ներկայացված մեղադրանքները:

Սաադի Քադաֆիին Ինտերպոլը մեղադրում է զենքի կիրառմամբ մարդկանց ահաբեկելու մեջ, ինչը, ըստ միջազգային այս կազմակերպության, Սաադին կատարել է՝ Լիբիայի ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ:

XS
SM
MD
LG