Ֆրանսիան մեղադրանք է ներկայացրել Ռուանդայում ցեղասպանությունը հրահրողներին

Ֆրանսիան մեղադրանք է ներկայացրել Ռուանդայում ցեղասպանությունը հրահրողներին

Ֆրանսիան դատարան մեղադրանք է ներկայացրել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի վեց մոտ օգնականների դեմ` երկրում 1994 թվականին ցեղասպանությունը հրահրած սպանությունների կապակցությամբ:

Ֆրանսիայի պաշտոնատար անձինք հինգշաբթի օրը հայտնել են, որ անցյալ շաբաթ դատարան մեղադրանք է ներկայացվել Ռուանդայի բանակի նախկին վեց սպաների նկատմամբ, որոնց թվում է նաև այդ երկրի պաշտպանության նախարար Ջեյմս Քաբարեբեն:

Հաղորդագրությունների համաձայն, ներկայացվել է «ահաբեկչական կազմակերպության գործունեության հետ կապ ունեցող սպանությանը հանցակցության» նախնական մեղադրանք: Բուրունդիում գտնվող վեց կասկածյալներին այս ամիս տեղեկացրել են նրանց դեմ ուղղված մեղադրանքների մասին, սակայն նրանք դեռևս չեն ձերբակալվել:

Ռուանդայի նախկին նախագահ Ջուվենալ Հաբյարիմանայի 1994 թվականին կատարված սպանության գործի հետաքննությունն անցկացնում էր Ֆրանսիայի հակաահաբեկչական գործերով դատավոր Մարկ Տրեվիդիրը:

Ռուանդայում կատարված ցեղասպանության սկիզբ է համարվում 1994 թվականին երկրի մայրաքաղաք Կիտալիում Ջուվենալ Հաբյարիմանայի ինքնաթիռի կործանումը: