Վրաստանը համաձայնել է Ռուսատանի ԱՀԿ ընդունվելու վերաբերյալ Շվեյցարիայի առաջարկին

Վրաստանը համաձայնել է Ռուսատանի ԱՀԿ ընդունվելու վերաբերյալ Շվեյցարիայի առաջարկին

Վրաստանը համաձայնել է Ռուսատանի ԱՀԿ ընդունվելու վերաբերյալ Շվեյցարիայի առաջարկին, որը միտված է Ռուսաստանի հետ առևտրային վեճը լուծելուն և կարող է վերացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու Ռուսաստանի ճանապարհին առկա խոչընդոտները:

Վրաստանի կառավարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ առաջարկում առկա են Ռուսաստանի և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջև բեռնափոխադրման ամբողջ ծավալի վերահսկման երաշխիքներ:

Հետևելով Ժնևում անցկացված բանակցություններին՝ Վրաստանի պաշտոնատար անձինք հայտնել են, թե չեն խոչընդոտի Առևտրի համաշխարհային կազմակերպություն Ռուսաստանի անդամակցությունը, եթե Մոկսվան հավանության արժանացնի Շվեյցարիայի առաջարկը:

Ռուսաստանի իշխանությունները հայտնել են սակայն, որ առաջարկն ուսումնասիրելու համար մի քանի օր կպահանջվի:

Ռուսաստանը մեկնարկել է 153 անդամ պետություն ունեցող ԱՀԿ ընդունվելու մասին բանակցությունները 18 տարի առաջ, և Ռուսաստանի պաշտոնատար անձինք հույս են հայտնել, որ երկիրը կդառնա այս կազմակերպության անդամ մինչև 2011 թվականի ավարտը: Այս ուղղությամբ ԱՀԿ-ին դեռևս չանդամակցող ամենամեծ տնտեսություն ունեցող Ռուսաստանին սատարում են Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը:

ԱՀԿ-ի կանոնների համաձայն, կազմակերպության անդամ ցանկացած պետություն կարող է արգելափակել նոր անդամի մուտքն այս կազմակերպություն:

Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008 թվականին տեղի էր ունեցել պատերազմ, որի արդյունքում Վրաստանը կորցրել է վերահսկողությունը Հարավային Օսիայի և Աբխազիայի նկատմամբ, որոնք մնացել են Ռուսաստանի ազդեցության ներքո:

Թբիլիսին պահանջում է, որ Ռուսաստանը տեղեկություններ տրամադրի Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև իրականացվող առևտրի վերաբերյալ, ինչը Ռուսաստանը, որը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, հրաժարվում է Թբիլիսիի պահանջը կատարելուց: