Դաղստանում պայթուցիկ նյութերով բեռնված երեք մեքենայի տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհվել է առնվազն երեք, վնասվածքներ ստացել՝ մեկ տասնյակից ավելի մարդ:
Ռուսատանի ներքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, պայթյուններից երկուսը տեղի են ունեցել Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալա քաղաքում գտնվող ոստիկանության շտաբի մոտ չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը:
Ներքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, զոհվածների թվում կան Ռուսաստանի ոստիկանության ծառայողներ:
Այս երկու պայթյուններից մի քանի ժամ առաջ Մախաչկալա քաղաքի մեկ այլ վայրում մեքենայում տեղադրված պայթուցիկի պայթյունի զոհ է գնացել առնվազն երեք մարդ, մի քանի մարդ վնասվածքներ է ստացել:
Մահմեդական ծայրահեղականները, որոնք պայքարում են Ռուսաստանի Հյուսիսային կովկասի տարածաշրջանում մահմեդական անկախ պետություն ստեղծելու համար, անցյալում պատասխանատվություն են ստանձնել Դաղստանում նման հարձակումներ իրականացնելու համար:
Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս տարվա հունվար ամսին մոտ 40 մարդու կյանքը խլած պայթյունի համար պատասխանատվություն են ստացել չեչեն ապստամբները:
Այս հարձակման համար պատասխանատվությունը ստանձնելու մասին հայտարարությամբ մահմեդական ապստամբների համացանցային կայքում հրապարակված տեսանյութում հադես էր եկել չեչեն ապստամբների առաջնորդ Դոքու Ումարովը: Չեչեն ապստամբների հրամանատարն ասել էր, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում իրականացված հարձակման թիրախը եղել էր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի «ազգայնամոլ վարչակարգը»։