Հռոմի պապը այցելել է Կիպրոս

Հռոմի Բենեդիկտոս պապը իր առաջին պաշտպոնական այցելությունն է սկսել Կիպրոսում, խաղաղության կոչ անելով Միջերկրական ծովի բաժանված այդ կղզու բնակիչներին։

Հռոմի Բենեդիկտոս պապը իր առաջին պաշտպոնական այցելությունն է սկսել Կիպրոսում, խաղաղության կոչ անելով Միջերկրական ծովի բաժանված այդ կղզու բնակիչներին։

Կիպրոսի նախագահ Դեմետրիս Քրիստոհֆիասն ու Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Քրիսոստոմոսը Հռոմի պապին դիմավորել են ուրբաթ օրը, Պաֆոսի օդանավակայանում։

Պապ Բենեդիկտոս 16-րդը համերաշխության կոչ է արել Կիպրոսի քրիստոնյաներին՝ շեշտելով խաղաղության եւ վերահաշտեցման գործում նրանց դերի կարեւորությունը։

Պապը նաեւ խորը ցավ է հայտնել Թուրքիայում Հոովմեադավան Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Լուիջի Պադովեսի սպանության առթիվ։ Սպանված եպիսկոպոսը Կիպրոսում ծրագրում էր հանդիպել Պապի հետ։ Եպիսկոպոսի սպանության մեջ մեղադրվում է նրա վարորդը։

Կիրակի օրը Բենեդիկտոս 16-րդը խորհրդակցելու է Կիպրոսի նախագահի հետ եւ պատարագ է մատուցելու Նիկոսիայի մարզադաշտերից մեկում։

Եռօրյա ացելության ընթացքում նա չի այցելելու կղզու հյուսիսային շրջանը, որը գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ։