«Քրդստանի աշխատավորական կուսակցությունն Իրաքի սահմանի մոտակայքում 35 գյուղացու սպանությունից հետո այսօր ապստամբություն բարձրացնելու կոչ է արել»:
Թուրքական «Հուրիեթ» պարբերականի վկայությամբ, Քրդստանի աշխատավորական կուսակցության բարձրաստիճան առաջնորդ Բահոր Էրդալը իր կողմից տարածված հաղորդագրության մեջ գրել է. «Կոչ ենք անում Քրդստանի ժողովրդին արձագանքել սպանդին և վրեժխնդիր լինել՝ ապստամբություն բարձրացնելու միջոցով»:
«Այս սպանդը պատահականություն չէր. դրա իրականացումը կազմակերպված և ծրագրված էր», - նշել է Էրդալը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից երեկ իրականացված ռմբակոծության արդյունքում զոհվել է 35 մարդ:
Քրդամետ պաշտոնատար անձինք հայտնել են, որ հարձակման պատճառով սպանվել են սահմանամերձ տարածքում մաքսանենգությամբ զբաղվող երիտասարդներ՝ որպես «սպանդ» որակավորելով օդուժի հարձակումը:
Հարձակումից հետո Թուրքիայում իշխանության գլուխ կանգնած «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հուսեյ Չելիկը ներողություն խնդրել զոհերի համար: