Պաղեստինցիները հաջորդ շաբաթ դիմելու են Միավորված ազգերի կազմակերպությանը` իրենց պետականությունը ճանաչելու նպատակով:
Պաղեստինցիների արտաքին գործերի նախագահ Ռիան ալ-Մալքին հինգշաբթի օրը հայտնել է, որ պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը ներկայացնելու է պետականությունը ճանաչելու դիմումը Նյու Յորքում սեպտեմբերի 23-ին Միավորված ազգերի կազմակերպության գերագույն խորհրդի բացվող նիստին:
Դեռևս հայտնի չէ, արդյոք Աբբասը դիմելու է ՄԱԿ-ին՝ պաղեստինցիների պետությանն այս կազմակերպության լիարժեք անդամի կամ ավելի քիչ արտոնություններ տրամադրող ոչ մշտական անդամի կարգավիճակ տրամադրելու նպատակով:
Սպասվում է, որ ԱՄՆ-ի հանձնակատար Դեյվիդ Հեյլը և ԱՄՆ-ի Սպիտակ տան գլխավոր օգնական Դենիս Ռոսը Հորդանան գետի արևմտյան ափին հինգշաբթի օրը հանդիպում կանցկացնեն Մահմուդ Աբբասի հետ:
Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց համաձայն, Իսրայելի և պաղեստինցիների միջև հակամարտությունը լուծելու միակ եղանակը խաղաղության բանակցություններն են:
Եվրոպական Միության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը հույս է հայտնել, որ գալիք մի քանի օրվա ընթացքում միջնորդները կկարողանան հասնել երկու կողմերի միջև բանակցությունների վերսկսման ուղղությամբ «որևէ արդյունքի»:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը չորեքշաբթի օրն ասել է, թե պաղեստինցիների կողմից ՄԱԿ-ին դիմում ներկայացնելը կարող է «ծանր հետևանքներ» ունենալ, սակայն մանրամասներ չի ներկայացրել այս հետևանքների բնույթի մասին: