Պաղեստինյան տարածքից արձակված մի հրթիռ ընկել է Իսրայելի հարավային տարածքում

Շաբաթ օրը պաղեստինցի զինյալները Գազայի գոտուց հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Այն տեղի է ունեցել զինյալների կողմից խաղաղության բանակցությունները խաթարելու մասին տրված խոստումներից հետո։

Հրթիռն ընկել է Իսրայելի հարավում գտնվող բաց մի տարածքում։ Տուժածների կամ վնասների մասին հաղորդագրություններ չկան։

Հրթիռային հարձակումը իրականացվել է պաղեստինցիների ղեկավար Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջև Վաշինգտոնում երկու տարվա ընթացքում առաջին խաղաղության ուղիղ բանակցություններն անցկացնելուց մի քանի օր անց։

Մահմեդական «Համաս» զինյալների խմբավորումը, որը կառավարում է Գազայի գոտում, դեմ է խաղաղության բանակցությունների անցկացմանը և խոստացել է շարունակել Իսրայելի դեմ ուղղված հարձակումները։

Խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել այս շաբաթ Հորդանանի գետի արևմտյան ափին զենքի կիրառմամբ իրականացված երկու հարձակման համար։