Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդանին ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան՝ այստեղ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելու նպատակով։ Զարդարիին ընդունել է նաեւ իրանցի նրա պաշտոնակից Ահմադինեջադը։ Վերջիններիս միջեւ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել Աֆղանստանում մեկ ամիս առաջ, որտեղ քննարկում էին ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցելու շուրջ։ Կողմերի միջեւ ընթացքի մեջ են նաեւ Իրան-Պակիստան գազի խողովակաշարի կառուցման ծրագրերը։
Զարդարիի այցն Իրան ուշադրություն է գրավում այն պատճառով, որ այս օրերին սառը վիճակում են հայտնվել Իսլամաբադի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ դրա պատճառը ալ-Քաիդայի ղեկավար Օսամա բին Լադենին ոչնչացնելու նպատակով ամերիկյան հատուկ խմբերը գործողություններ էին սկսել Պակիստանում` առանց Պակիստանի իշխանությունների հետ նախնական համաձայնության։