ԱՄՆ-ի Փորթլենդ քաղաքի ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ

ԱՄՆ-ի Փորթլենդ քաղաքի ոստիկանությունը բախվել է ցուցարարների հետ

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքի ոստիկանությունը պահանջում է, որ ՝՝Գրավիր Ուոլ Ստրիթը՛՛ շարժման մասնակիցներն ազատեն քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքը՝ սպառնալով հարյուրավոր հավաքվածներին այստեղից դուրս բերել ուժի կիրառմամբ։

Մինչ այդ՝ կեսգիշերին ոստիկանությունն արդեն բախվել էր ցուցարարների հետ, որոնք մերժել էին այգուց հեռանալու պահանջը։

Ոստիկանությունն առայժմ չի ներկայացրել հեռանալու համար վերջնաժամկետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում տարածված այս շարժման մասնակիցները բողոքում են սոցիալական անհավասարության, տնտեսական խնդիրների եւ գործազրկության դեմ։