Ժամանակավոր լուծում` ԱՄՆ-ի պարտքի սահմանափակման շուրջ

Ժամանակավոր լուծում` ԱՄՆ-ի պարտքի սահմանափակման շուրջ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Սենատում մեծամասնություն կազմող դեմոկրատների միջև Միացյալ Նահանգների պետական պարտքի սահմանափակման հարցում ժամանակավոր լուծում է գտնվել:

Նախնական տեղեկությունների համաձայն, առաջիկա 7 ամիսների ընթացքում երկիրը կշարունակի պարտքեր վերցնել, ավելացնելով այս պահին առկա 14 տրիլիոն դոլարը ևս 300 միլիարդով:

Նախագիծը պետք է հաստատվի նաև ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում մինչև օգոստոսի 2-ը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները:

Սպիտակ տունը և Կոնգրեսի դեմոկրատ ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները հանրապետականների հետ` ԱՄՆ-ի 1.4 տրիլիոն դոլարի հասնող բյուջեի ծախսային մասի կրճատման շուրջ: