ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին` տնտեսական վերականգնմանը սատարելու կոչով՝ ասելով, որ անհրաժեշտ է պահպանել գործազրկության նվազեցմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստող տնտեսական դինամիկա։
Իր ամենշաբաթյա ուղերձում նախագահ Օբաման շեշտել է, որ պետք է շարունակել երկու կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ աշխատանքը՝ դաշնային բյուջեի շուրջ համաձայնության հասնելու նպատակով։
Օբամայի համաձայն, իր վարչակազմն ու հանրապետականները կարող են հասնել փոխըմբռնման միայն այն դեպքում, եթե մի կողմ դնեն իրենց միջև առկա տարաձայնությունները։
ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ երկրի տնտեսության կայուն զարգացման ու քաղաքացիների բարեկեցության ապահովման հնարավոր է հասնել միայն հանրապետականների ու դեմոկրատների համատեղ աշխատանքի միջոցով։