Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման բազմաթիվ մասնակիցների

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման բազմաթիվ մասնակիցների

Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման 70 մասնակցի, որոնք հրաժարվել են լքել քաղաքի Մահնեթեն թաղամասում գտնվող՝ շարժման էպիկենտրոնը դարձած հանրային զբոսայգին:

Սաղավարտներ և վահաններ կրող ոստիկանության ծառայողների մեծ խումբը երեքշաբթի առավոտյան ստիպել է հարյուրավոր ցուցարարների լքեր Նյու Յորքի Զուկոտի զբոսայգին, ապամոնտաժել այգում կառուցված ժամանակավոր կացարանները, ինչպես նաև իրականացրել այգում գոյացած վրանային քաղաքում գոյացած աղբը:

Նյու Յորքի քաղաքապետարանի և զբոսայգու սեփականատերերի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, ցուցարարները ժամանակավորապես են էվակուացվել այգուց՝ «վրաններում գտնվողների առողջության համար, ինչպես նաև հրդեհի առաջացման վտանգի պատճառով»:

Ոստիկանության ծառայողները հայտնել են, որ զբոսայգում գտնվող ցուցարարների հիմնական մասը խաղաղ են հեռացել այնտեղից, իսկ հեռանալուց հրաժարված անձինք ձերբակալվել են:

Քաղաքապետարանի համաձայն, զբոսայգու մաքրման աշխատանքներն իրականացնելուց հետո ցուցարարները կվերադառնան այնտեղ, սակայն նրանց թույլ չի տրվելու հետները բերել վրաններ և քնապարկեր:

«Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժումը սկսվել է Նյու Յորքի Զուկոտի զբոսայգում սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստների կողմից, որոնք բողոքում էին ամբողջ աշխարհում հարուստների ու աղքատների միջև առաջացած և հետզհետե խորացող ճեղքվածքի դեմ։