ՆԱՏՕ-ն բացառել է ռազմական միջամտությունը Սիրիայում

ՆԱՏՕ-ն բացառել է ռազմական միջամտությունը Սիրիայում

ՆԱՏՕ-ն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն չի նախատեսում մարտական գործողություններ իրականացնել Սիրիայում՝ Լիբիայում քաղաքացիական անձանց պաշտպանությանն ուղղված առաքելության ավարտից հետո:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համաձայն, դաշինքը բացառել է Սիրիայում որևէ միջամտության հնարավորությունը:

Ռասմուսենը դատապարտել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի կառավարության կողմից այլախոհների դեմ իրականացվող բռնությունները:

Սիրիայի նախագահը նախկինում զգուշացրել է միջազգային հանրություն այն մասին, որ Սիրիայում միջամտելու դեպքում Մերձավոր Արևելքը «կմասնատվի»:

Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայում արդեն յոթ ամիս անցկացվող հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ իրականացվող բռնությունների թիվն գերազանցել է երեք հազարը: