ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները երեքշաբթի առավոտյան հետևողականորեն իրականացրել են այս քաղաքի շուրջ գտնվող ռազմական թիրախների ռմբակոծությունը։
Տրիպոլիում գտնվող լրագրողների համաձայն, այս ռմբակոծությունն ամենահուժկուն է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի դեմ ՆԱՏՕ-ի արշավը սկսվելուց ի վեր։
Օդային հարձակման առաջին ժամի ընթացքում լսվել է մեկ տասնյակից ավելի պայթյուն։
Լիբիայի կառավարության խոսնակի կողմից զոհերի մասին հաղորդագրությունները դեռևս չեն հաստատվել։