Լիբիայի Անցումային ազգային խորհրդի պատվիրակությունն ուրբաթ օրը բանակցություններ է անցկացնելու ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց հետ։
Խորհրդի անդամները հանդիպելու են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի և ԱՄՆ-ի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Լիբիայի Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդուլ-Ջալիլի համաձայն, խորհուրդը միջազգային ճանաչման նպատակ է հետապնդում։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը Լիբիայի ընդդիմադիր կազմակերպությանը ներկայացրել են այս երկրում գրասենյակ հիմնելու հրավեր։ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը նույնպես խոստացել է հատկացնել ավելի մեծ թվով հաղորդակցման սարքավորումներ, զրահաբաճկոններ և համազգեստ։
ՆԱՏՕ-ն հինգշաբթի օրը հաղորդել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից ծովում իրականացված հարձակումը հետ մղելու մասին։ Մեծ Բրիտանիայի և Կանադայի ռազմանավերը հետ են մղել Միսրաթայի նավահանգստի ուղղությամբ հարձակում իրականացնելու փորձ կատարած արագաշարժ մոտորանավակներին։