Լիբիայի ապստամբ ուժերը շարունակում են հաղթարշավը

Լիբիայի ապստամբ ուժերը շարունակում են հաղթարշավը

Լիբիայի ապստամբ ուժերը մի քանի օր տեւած մարտերից հետո Մոամար Քադաֆիի հավատարիմ ուժերից գրավել են մայրաքաղաք Տրիոպոլիից 25Օ կմ հեռավորության վրա գտնվող ծովափնյա Բին Ջավադ քաղաքը։


Ապստամբները պաշարել են Քադաֆիի ծննդավայր Սիրթեն եւ այժմ բանակցություններ են անցկացնում ցեղային առաջնորդների հետ՝ առանց մարտերի քաղաքը հանձնելու հորդորներով։
Կան որոշ կասկածներ, որ Քադաֆին պատսպարվել է հենց այս քաղաքում։

Այլ հաղորդագրությունների համաձայն, մինչեւ ապստմաբների կողմից Տրիպոլիի առումը, Քադաֆիին հավատարիմ ուժերը սպանել են 17 կալանավորների եւ քաղաքացիական տասնյակ անձանց։