Հյուսիսային Կորեայի նախագահը՝ ռուսական էլեկտրակայանում

Հյուսիսային Կորեայի նախագահը՝ ռուսական էլեկտրակայանում

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Յոնգ Իլը, Ռուսաստան կատարած իր մեկշաբաթյա այցի ընթացքում կիրակի օրն այցելել է Ռուսաստանի հեռավոր արեւելքում գտնվող մի հիդրոէլեկտրակայան։

Կիմի հատուկ գնացքին դիմավորել է այստեղ Կրեմլի տարածքային դեսպանորդ Վիկտոր Իշաեւը եւ նրան ուղեկցել դեպի Ամուրի շրջանի Բուրեյսկայայի կայանը։


Կիմի այցելության նպատակները եւ իրականացվելիք հանդիպումները պահվում են գաղտնի։ Սակայն ինչպես պաշտոնական որոշ աղբյուրներից է պարզվել, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եկող շաբաթավերջին ընդունելու է Կիմին արեւելյան Սիբիրի Ուլան Ուդե քաղաքում։ Նույն տեղեկությունների համաձայն, բանակցությունները կենտրոնանալու են Հյուսիսային Կորեային հավելյալ սննդամթերք առաքելու եւ Փխենյանի միջուկային ծրագրերի վրա։