Անջելինա Ջոլին ուղևորվել է դեպի Սիրիայի հետ Թուրքիայի սահման՝ Սիրիայում շարունակվող բռնությունների պատճառով փախուստի դիմած ավելի քան 9 600 փախստականների այցելելու նպատակով։
«Ասիշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, սպասվում է, որ հոլիվուդյան աստղ և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Ջոլին կժամանի Թուրքիայի Հաթայ նահանգ ուրբաթ օրվա երկրորդ կեսին։
Ջոլին այս տարվա ապրիլի կեսին այցելել էր Թունիս՝ Լիբիայում բռնություններից փրկվող հազարավոր փախստականներին այցելելու նպատակով։