Իտալական զբոսանավում փրկարարական աշխատանքները շարունակվում են

Իտալիայի փրկարարները շաբաթ օրը վերսկսեցին մի քանի օր առաջ կիսով չափ սուզված զբոսանավում կենդանի մարդկանց որոնելու աշխատանքները։ Մինչ այժմ չի հայտնաբերվել 21 մարդ եւ կա հնարավորություն, որ նրանք փակված են մնում նավի խցերում։
Նավի մեջ անցքեր բացելու համար փրկարարները սկսել են կիրառել փոքր պայթուցիկներ՝ նոր ուղիներ բացելու համար դեպի Կոստա Կոնկորդիա նավի խցիկները։


Պաշտոնատար անձինք ասում են, թե 114 հազար տոննա կշռող զբոսանավի վերին հատվածում այժմ կա նոր որոնումներ սկսելու հնարավորություն:
Նավը, որի սեփականատերը ԱՄՆ-ում գործող ՝՝Քարնիվըլ՛՛ ընկերությունն է, վթարի էր ենթարկվել մեկ շաբաթ առաջ՝ հարվածելով ստորջրյա ժայռերին։

Մինչ այժմ հայտնաբերվել է 11 դիակ։ Կործանման պահին նավի տախտակամածին է եղել 4ՕՕՕ մարդ։