Ֆրանսիայի դատախազությունը սկսել անցյալ ամիս Իտալիայի ափերի մոտ «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի նավաբեկության հանգամանքների ու պատճառների հետաքննությունը:
Դատախազությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ դիմել է ոստիկանությանը՝ նավաբեկության ժամանակ զբոսանավի վրա եղած ֆրանսիայի քաղաքացիներին հարցաքննելու պահանջով՝ քրեական պատասխանատվություն կրողներին հայտնաբերելու և վթարի պատճառով հասցված հոգեբանական վնասը գնահատելու նպատակով:
Իտալիայի Տոսկանիա շրջանի մոտակայքում գտնվող Ջիլիո կղզու ափերի մոտ հունվարի 13-ին «Կոստա Կոնկորդիա»-ի տեղի ունեցած նավաբեկության ժամանակ զբոսանավի վրա եղել է ֆրանսիայի ավելի քան 450 քաղաքացի:
Նավաբեկության պատճառով զոհվել է զբոսանավի 17 ուղևոր, որոնցից չորսը եղել են Ֆրանսիայի քաղաքացի, սակայն 15 ուղևոր, որոնց թվում կա նաև Ֆրանսիայի երկու քաղաքացի, անհայտ կորած և ենթադրաբար մահացած են համարվում:
Զբոսանավի սեփականատերը հանդիսացող ընկերությունը նավաբեկությունը վերապրած յուրաքանչյուր ուղևորին առաջարկել է 14 հազար դոլար կազմող փոխհատուցում, սակայն Ֆրանսիայի և այլ երկրների քաղաքացի ուղևորները մերժել են այս առաջարկը: