Իսրայելի վարչապետը կոչ է անում պաղեստինցիներին անկախության հարցը չբարձրացնել ՄԱԿ-ում

Իսրաեյելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարում է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաղեստինցիների կողմից անկախության պահանջը ձախողվելու է։ Իր կառավարության առջեւ արտասանած խոսքում Նեթանյահուն ասել է, թե խաղաղություն ձեռք է բերվում միայն բանակցությունների սեղանի շուրջ։

՝՝Մենք պատրաստ ենք պաղեստինցի մեր հարեւանների հետ նստել բանակցությունների, եթե նրանք ուզում են դա։ Հուսով եմ, որ երբ ծուխն անցնի, ավարտվի այն, ինչ այս պահին տեղի է ունենում ՄԱԿ-ում, պաղեստինցիները նորից կգիտակցեն, որ հարկավոր է հրաժարվել բանակցությունները շրջանցելու ուղուց՛՛, հայտարարել է Նեթանյահուն։

Հիշեցնենք, որ պաղեստինցիները որոշել են սեպտեմբերի 23-ին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հաստատելու իրենց անդամակցությունը ՄԱԿ-ին։

ԱՄՆ-ը սպառանացել է վետոյի ենթարկել այն, եթե հարցը հասնի մինչեւ Անվտանգության խորհուրդ։

ԱՄՆ-ը, Եւրոպական Միությունը, ՄԱԿ-ը եւ Ռուսաստանը շարունակում են հանդիպումները պաղեստինցի պաշտոնյաների հետ՝ համոզելու հրաժարվել հարցն այս կերպ վեր հանելու քայլից։