Իսրայելի բանակային ուժերը լուրջ սխալներ են թույլ տվել մայիս ամսին, դեպի Գազայի գոտի մարդասիրական բեռներ տեղափոխող թուրքական նավի վրա հարձակումը նախաձեռնելու եւ իրականացնելու գործում։
Իսրայելի զինված ուժերն այս բովանդակությամբ հրապարակել է գործողության ընթացքում թուրք 9 անձանց սպանության փաստը մեկնաբանող մի զեկույց։
Ինչպես հրեական Եդիոթ Ահրոնոթ օրաթերթն է տեղեկացնում, հետաքննությունը պարզել է, որ ՝՝Իսրայելի բանակային ուժերի հրամանատարությունը լավ չի նախապատրաստվել գործողության ընթացքում զինված ուժերի դեմ բռնություններ կիրառվելու հնարավորությանը՛՛։
Իսրայելը շարունակում է պնդել, որ իր բանակային ուժերը օգնություն առաքող նավի ուղեւորների վրա կրակ են բացել միայն ինքնապաշտպանության նպատակով, քանի որ նախապես ենթարկվել են նրանց կողմից հարձակման։
Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Իսրայելը լիբիական մի նավի, որն օգնություն է տեղափոխում դեպի Գազայի գոտու պաղեստինցիներին, նախազգուշացել է չանտեսել պաղեստինյան տարածքների նկատմամբ ծովային շրջափակումը։
Լիբիական բարեգործական նավի երթի նախաձեռնողները հայտարարում են, որ չնայած նավը Եգիպտոսի նավահանգիստներից մեկում բեռնաթափելու մասին իրենց ներկայացված պահանջին, իրենք հաստատակամ են մնում Գազայի գոտի հասնելու իրենց ծրագրերում։