Տնտեսությունը կայունացնելու նպատակով, Իռլանդիան հավանաբար ընդունելու է Եվրոպական Միության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից տրամադրվելիք խոշոր վարկը:
Իռլանդիայի Կենտրոնական բանկի նախագահն այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ-ի և ԱՄՀ-ի պաշտոնյաների միջև Իռլանդիայի բանկային ոլորտին նվիրված հանդիպման նախօրեին:
Դուբլինի կողմից Իռլանդիայի որոշ բանկեր «փրկելուց» հետո Իռլանդիայի կառավարության պարտքը կարող է հասնել ներքին համախառն արտադրանքի 30 տոկոսին:
Իռլանդիայի կողմից պարտքի վճարման անկարողության վերաբերյալ մտավախությունների պատճառով պարտատերերը այդ ռիսկի դիմաց գանձում են ավելի բարձր տոկոսադրույք: