Բաղդադում իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է վեց, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 30 մարդ։
Մեքենաների մեջ տեղադրված ռումբի պայթյուններից մեկն ուղղված է եղել ոստիկանության պարեկային խմբի, մյուսը՝ Իրանից ժամանած ուխտագնացների դեմ։
Ահաբեկչական նման հարձակում իրականացվել է նաև Բաղդադից դեպի հյուսիս գտնվող Թաջի քաղաքում, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։
Բռնությունների թիվը Իրաքում վերջին մի քանի տարվա ընթացքում զգալիորեն նվազել է, սակայն ահաբեկչական հարձակումներն այս երկրում դեռևս սովորական երևույթ են։