Մատչելի հղումներ

Իրաքում հունվար ամսին զգալի աճ է գրանցել բռնությունների պատճառով զոհվածների թիվը


Իրաքում հունվար ամսին զգալի աճ է գրանցել բռնությունների պատճառով զոհվածների թիվը
Իրաքում հունվար ամսին զգալի աճ է գրանցել բռնությունների պատճառով զոհվածների թիվը

Իրաքի իշխանությունների համաձայն, անցյալ ամսվա ընթացքում գրանցվել է բռնությունների զոհ դարձած քաղաքացիական անձանց, ոստիկանության և զինված ուժերի ծառայողների թվի զգալի աճ, ինչը մինչ այդ մի քանի ամսվա ընթացքում անընդհատ նվազել էր։

Իրաքի կառավարության կողմից երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, հունվար ամսվա ընթացքում երկրում սպանվել է 159 քաղաքացիական անձ, ոստիկանության՝ 55 և զինված ուժերի 45 ծառայող։

Զոհերի թվի աճը հիմնականում գրանցվել է շիա ուխտագնացների և երկրի իրավապահ մարմինների ծառայողների դեմ ուղղված, երկու շաբաթ տևած բռնությունների սաստկացման ընթացքում։

XS
SM
MD
LG