Իրաքի արևմուտքում զոհվել է երկրի զինուժի ռազմական պահակախմբի ութ զինծառայող` հայտնվելով զինյալների դարանում:
Իրաքի իշխանությունների համաձայն, երեքշաբթի առավոտյան զինյալները գնդակահարեն ել զինվորներին, ապա կրակի մատնել ռազմական մեքենան՝ այրելով զինծառայողների աճյունները:
Զինյալներն իրականացրել են այս հարձակումը Իրաքի Հադիթա և Բաիջի բնակավայրերի միջև ընկած հատվածում:
Իրաքում ներկայում գրանցված բռնությունների մակարդակն ավելի ցածր է, քան եղել է 2006 և 2007 թվականներին, սակայն Իրաքի ոստիկանությունն ու զինված ուժերը շարունակում են ենթարկվել զինյալների հարձակումների:
Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստվում են մինչև այս տարվա ավարտն Իրաքից դուրսբերման, սակայն ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները քննարկում են Միացյալ Նահանգների որոշ ստորաբաժանումները երկրում թողնելու հնարավորությունը: Այս ստորաբաժանումներն Իրաքում թողնելու դեպքում դրանց խնդիրը կլինի վարժեցնել երկրի անվտանգության ծառայությունների անձնակազմին, քանի որ ներկայումս մտահոգություններ կան Իրաքի իշխանությունների կողմից երկրում անվտանգությունն ապահովելու կարողությունների վերաբերյալ: