Իրանի հեռուստատեսությամբ ցուցադրվել է «ամերիկյան լրտեսի խոստովանությունը»

Իրանի պաշտոնական հեռուստատեսությամբ դեկտեմբերի 18-ին հեռարձակված հաղորդման կադր, որտեղ ցուցադրված երիտասարդը «խոստովանել է» Իրանի հետախուզության նախարարություն ներթափանցելու փորձ կատարելու մեջ

Իրանի պետական հեռուստատեսությունը հեռարձակել է տեսանյութ, որտեղ հաղորդել է, թե տեսանյութում ցուցադրված երիտասարդը «Իրանում որպես Կենտրոնական հետախուզական վարչության լրտես է գործել»:

Հեռուստատեսությամբ կիրակի օրը ցուցադրված նյութում նշվել է, որ երիտասարդի անունն Ամիր Միրզաեի Հեքմաթի է:

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է նաև, որ Իրանից Միացյալ Նահանգներ ներգաղթած ծնողներին զավակ Հեքմաթին ծնվել է Միացյալ Նահանգների արևմտյան Արիզոնա նահանգում և հատուկ վերապատրաստություն անցնել և ծառայել Իրաքում և Աֆղանստանում գտնվող ռազմակայաններում:

Տեսանյութում ցուցադրվել է Հեքմաթիի խոստովանությունն այն մասին, որ ինքն Իրան է ուղարկվել՝ այս երկրի գաղտնի ծառայություն ներթափանցելու առաքելությամբ:

Վաշինգտոնն այս հաղորդագրության որևէ մեկնաբանությամբ հանդես դեռևս չի եկել: