Իրանը կարող է ազատ արձակել ԱՄՆ-ի երկու զբոսաշրջիկներին

Իրանը կարող է ազատ արձակել ԱՄՆ-ի երկու զբոսաշրջիկներին

«Էն-Բի-Սի» ամերիկյան լրատվական գործակալության համաձայն, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադից տեղեկացրել է ամերիկացի երկու զբոսաշրջիկներին ազատ արձակելու Իրանի պատրաստակամության մասին:

«Էն-Բի-Սի»-ի փոխանցմամբ, Ահմադինեջանդ ասել է, որ զբոսաշրջիկներ Շեյն Բաուերն ու Ջոշ Ֆեթլը կարող են ազատ արձակվել «երկու օրից»՝ մարդասիրական նկատառումներից ելնելով:

Այս հայտարարությամբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հանդես է եկել «Էն-Բի-Սի»-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ ամերիկացի զբոսաշրջիկներ Սառա Շուրդը, Շեյն Բաուերն ու Ջոշ Ֆեթլը ձերբակալվել էին 2009 թվականի հուլիսին՝ հյուսիսային Իրաքից Իրանի տարածք անցնելուց հետո: Զբոսաշրջիկները պնդում են, որ սահմանն անցել են պատահմամբ:

Սառա Շուրդն ազատ է արձակվել անցյալ տարվա սեպտեմբեր ամսին 500 հազար դոլար գրավի դիմաց և վերադարձել ԱՄՆ, իսկ Բաուերն ու Ֆեթլը դատապարտվել են ութ տարվա ազատազրկման:

Ամերիկացի զբոսաշրջիկների փաստաբանի համաձայն, վերջիններիս ազատ արձակելու համար նույնպես սահմանվել է 500 հազար դոլարի չափով գրավ:

Զբոսաշրջիկների աջակիցները խիստ քննադատության են ենթարկել իրենց գործող դատավճիռը՝ ասելով, որ Իրանի դատախազները զբոսաշրջիկների մեղքը հաստատող վստահելի որևէ ապացույց չեն ներկայացրել: