Հրանտ Դինքի սպանության կասկածյալին դատելու են անչափահասների դատարանում

Հրանտ Դինքի սպանության կասկածյալին դատելու են անչափահասների դատարանում

Ստամբուլի դատարանի որոշման համաձայն, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալ Օգյուն Սամաստի գործով դատավարությունը անցկացվելու է դեռահասների գործերը քննող դատարանում:

«Հուրիեթ» օրաթերթը, վկայակոչելով « CNNTürk»-ը, երկուշաբթի օրը հաղորդել է, որ դատարանի որոշման հիմքում ընկած է այն հանգամանքը, որ սպանությունը կատարելու ժամանակ դեռ չէր լրացել Սամաստի 18-րդ տարեդարձը:

«Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունն իրագործվել էր 2007 թվականի հունվարին Ստամբուլում` իր թերթի խմբագրատան մոտ: