Հունաստանի վարչապետ Գերգիոս Պապանդրեուն խոստացել է, որ Հունաստանը կատարելու է իր ֆինանսական պարտավորությունները, որոնք երկիրն իր վրա է վերցրել պարտքային շարունակվող ճգնաժամի ընթացքում:
Այս հայտարարությամբ Պապանդրեուն հանդես է եկել Բեռլինում անցկացվող արդյունաբերական համաժողովի ընթացքում:
Գեորգիոս Պապանդրեուն և Գերմանիայի վարչապետ Անգելա Մերքելը, երկկողմ հանդիպում անցկացնելուց առաջ ուղերձով դիմելու են Գերմանիայի արդյունաբերական միություն համաժողովի մասնակիցներին:
Սպասվում է, որ Պապանդրեուի և Մերքելի միջև կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելու են Հունաստանի տնտեսության վիճակի խնդիրները և ֆինանսական խնայողության խիստ միջոցները:
Գալիք մի քանի շաբաթվա ընթացքում Հունաստանը կարող է կանգնել իր պարտքային պարտավորությունները չկատարելու վտանգի առջև: Այս երկրին անհրաժեշտ է համոզել վարկատուներին, որ այն կատարում է ֆինանսական խնայողության խիստ միջոցների ծրագրով նախատեսված բոլոր միջացառումները, որոնք ուղղված են իր ֆինանսական պարտավորությունները կատարելուն:
Եվրոպական Միությունն ու Արժույթի միջազգային հիմնադրամն արդեն առաջարկել են իրենց ֆինանսական օժանդակությունը Հունաստանին, Իռլանդիային և Պորտուգալիային: