Հունաստանի ֆինանսների նախարարություն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն կարող է գրեթե մեկ տոկոսով գերազանցել երկրի բյուջեի պակասորդի նվազեցման նախանշված նպատակային ցուցանիշը:
Երկրի ֆինանսական գերատեսչության կողմից արված այս հայտարարությանը աշխարհի շուկաները տվել են խիստ բացասական արձագանք՝ ելնելով այն մտավախությունից, որ Հունաստանի կողմից իր պարտքային պարտականությունները չկատարելն անխուսափելի է:
Հունաստանը փորձում է ապացուցել պարտատերերին, որ այն հաջողությամբ է իրականացնում ծախսերի կրճատման և եկամուտների ծավալների բարձրացման ծրագիրը՝ անցյալ տարվանից ֆինանսական օգնության համար նախատեսված գումարից տասը միլիարդ դոլարը ստանալու նպատակով:
Հունաստանի իշխանությունները համաձայն, այս գումարը չստանալու դեպքում այն չի կարողանալու կատարել պարտքային իր պարտավորությունները:
Այս երկրի կողմից պարտքային պարտավորությունները չկատարելը կարող է կործանիչ հետևանքներ ունենալ Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների, ինչպե նաև համաշխարհային տնտեսության համար:
Հունաստանի նախարարների խորհուրդը հաստատել է 2012 թվականի բյուջեի նախագիծը, որտեղ նախատեսվում է կրճատել պետական մարմինների մոտ 30 հազար աշխատատեղ՝ մինչև հաջորդ տարվա ավարտը աշխատողներին թոշակի վաղաժամկետ ուղարկելու կամ աշխատանքից ազատելու միջոցով:
Այս միջոցառումների իրականացման արդյունքում կառավարությունը նախատեսում է խնայել մոտ 400 միլիոն դոլար:
Այս ծրագրի մանրամասները դեռևս չեն հրապարակվել: