Գերմանիայի կենտրոնական բանկի համաձայն, այս տարի, չնայած համաշխարհային առևտրի դանդաղեցման նշանների, առկա է երկրի տնտեսության 3 տոկոսով աճի բարձր հավանականություն:
Չորեքշաբթի օրը երկրի Դաշնային բանկը հրապարակել է իր նոր կանխատեսումները, որոնց համաձայն Եվրոպայի խոշորագույն տնտեսության աճին նպաստելու են երկրի տնտեսությունում գերմանական ընկերությունների կողմից կատարվող ներդրումների առավել մեծ ծավալը, ինչպես նաև լրացուցիչ պահանջարկը երկրի սպառողների կողմից:
Անցած շաբաթ Գերմանիայի պաշտոնյաները հայտնել էին, որ այս տարվա ապրիլից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում երկրի տնտեսությունն աճել է 2,2 տոկոսով, ինչը 1991 թվականին երկրի միավորման ժամանակից աճի ցուցաբերած ամենաարագ ցուցանիշն է:
Նախկինում Գերմանիայի կենտրոնական բանկը կանխատեսում էր, որ այս տարի երկրի տնտեսությունն աճելու է 1,9 տոկոսով: Անցած տարի Գերմանիայի տնտեսությունն 4,7 տոկոսի անկում էր ապրել: