ԱՄՆ-ի ռազմանավը մասնակցելու է Վրաստանում անցկացվող զորավարժությունների

Կառավարվող հրթիռներ կրող «Philippine Sea» հածանավ

Վրաստանի Բաթումի նավահանգիստը ժամանած ԱՄՆ-ի ռազմանավը մասնակցելու է Վրաստանի ծովային սահմանապահ ուժերի հետ համատեղ անցկացվող զորավարժությունների:

Կառավարվող հրթիռներ կրող «Philippine Sea» հածանավը երկուշաբթի օրը ժամանել է Վրաստան: Նավապետ Հերբերտ Հեդլիի համաձայն, նավի անձնակազմի և ընդունող կողմի զինծառայողների միջև կապ է հաստատվելու ռազմական վարժանքների և համայնքային ծառայությունների նախագծերի իրականացման ընթացքում համատեղ աշխատանքի միջոցով:

Բացի նավի սպասարկման, էլեկտրոնային և նավ բարձրանալու գործողությունների կատարման վարժանքներից, Միացյալ Նահանգների անձնակազմը, տեղի բնակիչների հետ համատեղ, կիրականացնի ծովափի մաքրման աշխատանքներ:

Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանության համաձայն, այս նավահանգիստ ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի ռազմանավերի կանոնավոր այցելությունը ուղղված է սևծովյան պետությունների հետ ծովային գլոբալ գործընկերության ստեղծման՝ տարածաշրջանային կայունությունը և ծովային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով: