Վրաստանում 13 մարդ է ձերբակալվել՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով

Վրաստանում 13 մարդ է ձերբակալվել՝ հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեղադրանքով

Վրաստանը հայտարարել է հօգուտ Ռուսաստանի զինված ուժերի լրտեսության մեջ մեղադրվող 13 անձանց ձերբակալության մասին:

Ձերբակալվածներից երկուսը ազգությամբ հայ Արմեն Գևորգյանն ու Ռուբեն Շիկոյանն են:

Ռուսաստանի պաշտոնատար անձինք հայտնել են, որ իրավիճակն ուսումնասիրվում է:

Այս ձերբակալությունները կարող են է'լ ավելի սրել Ռուսաստանի և Վրաստանի լարված հարաբերությունները: