Պայթյուն է տեղի ունեցել Վրաստանում` ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն: Զոհեր չկան:

Երկրի իշխանությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը վաղ առավոտյան դեսպանատնից մոտ 100 մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանոցում: Պայթյունի արդյունքում վնասվել է գերեզմանոցում գտնվող շինություններից մեկը:

Վրաստանի անվտանգության ուժերը գերեզմանոցում գտել և վնասազերծել են կասկածելի մեկ այլ սարք:

Պայթյունի համար պատասխանատվություն դեռ ոչ ոք չի ստանձնել: Երկրի ոստիկանությունը իրականացնում է պատահարի հետաքննությունը: