Լրացավ դեպի տիեզերք առաջին թռիչքի 50 տարին

Լրացավ դեպի տիեզերք առաջին թռիչքի 50 տարին

Ռուսաստանում տոնում են մարդու կողմից տիեզերք կատարված առաջին թռիչքի 50-րդ տարեդարձը։

Կրեմլում անցկացվել են 27 տարեկան հասակում երկրագնդի շուրջը 108 րոպե տևած առաջին թռիչքն իրականացրած Յուրի Գագարինի հիշատակին նվիրված միջոցառումներ։

Գագարինի տիեզերանավը տիեզերք հանած «Վոստոկ» հրթիռը 1961 թվականի ապրիլի 12-ին արձակվել է Ղազախստանում գտնվող «Բայկոնուր» տիեզերակայանից։ Վերադառնալով Երկիր՝ Գագարինը իջեցման սարքից դուրս էր մղվել և իջել պարաշյուտով։

Ռուսաստանի իշխանությունները երկար տարիներ թաքցրել են այն փաստը, որ Գագարինը Երկիր չի վերադարձել իջեցման սարքում, այլ իջել է պարաշյուտով՝ մտավախություն ունենալով, որ տիեզերագնացության միջազգային մասնագետները կորակազերծեն այս թռիչքը։

Տիեզերական թռիչքից հետո Գագարինը դարձել է ժողովրդական հերոս։

Նա զոհվեց 1968 թվականին՝ ուսումնական թռիչքի ընթացքում: Մոսկվան դեռևս չի հրապարակել նրա ինքնաթիռի վթարի բազմաթիվ մանրամասներ։