Արաբական լիգայի ղեկավար Նաբիլ Էլարաբին ժամանել է Սիրիա

Արաբական լիգայի ղեկավար Նաբիլ Էլարաբին ժամանել է Սիրիա

Արաբական լիգայի ղեկավար Նաբիլ Էլարաբին ժամանել է Սիրիա՝ այս երկրում խաղաղ ցուցարարների դեմ զենք կիրառելու խնդրի շուրջ նախագահ Բաշար ալ-Ասադի հետ բանակցություններ անցկացնելու նպատակով։
Էլարաբին 22 անդամ պետություններից կազմված մարմնի մտահոգություններն է ներկայացրել բողոքի ցույցերի մասնակիցների դեմ բռնություններ կիրառելու փաստերի կապակցությամբ, որոնց արդյունքում մարտ ամսից ի վեր այստեղ սպանվել է մոտ 2 2ՕՕ մարդ։

Սիրիայի կառավարությունն այս ամենի համար մեղադրում է իր բնորոշմամբ ՝՝զինված ավազակախմբերին՛՛ եւ ՝՝ահաբեկիչներին՛՛։ Եւրոպական Միությունը հայտարարում է, թե գրեթե պատրաստ է Դամասկոսի էներգետիկ ցանցում ներդրումներն արգելելու շուրջ պատժամիջոցների մասին համաձայնագիրը։
Դրանից մեկ շաբաթ առաջ Միությունը հայտարարել էր նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, որն ընդգրկում է նաեւ այս երկրից նավթի ներկրումների մասին արգելքը։


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թե Մոսկվան հավանաբար հարգի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, ինչը կարեւոր մի ուղերձ է՝ հղված Ասադին։