Սփյուրքահայերը և հայ հոգևորականները շաբաթ օրը կարճ պատարագ են մատուցել Դիրարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում։
«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, եկեղեցու վերականգնմանը մեծ աջակցություն են ցուցաբերել պոլսահայերը, որոշ օժանդակություն ցուցաբերել են նաև Թուրքիայի մշակույթի նախարարությունը, Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանի ղեկավարությունը և սփյուրքահայությունը։
Դիարբեքիրի քաղաքագլուխ Օսման Բայդեմիրը, ողջունելով պատարագի մասնակիցներին, ասել է, թե գիտակցում է, որ իրենք բավականին ուշացել են՝ հայանպաստ աշխատանք կատարելու հարցում, սակայն արքեպիսկոպոս և փոխպատրիարք Արամ Աթեշյանն ասել է, որ եկեղեցու վերականգնումը «սկզիբ է դրել Դիարբեքիրի հայերի կողմից իրենց ծննդավայրի այցելությանը» և հույս հայտնել, որ այս միտումը կպահպանվի։
Որոշ փորձագետների համաձայն, Սուրբ Կիրակոս եկեղեցին համարվում է Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցին։
Եկեղեցում այս տարվա հոկտեմբեր ամսին կանցկացվի ավելի մեծ պատարագ, որին ներկա կլինեն Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից, ինչպես նաև քույր եկեղեցիների ներկայացուցիչներ և Սփյուռքի ճանաչված գործիչներ։
Եկեղեցու վերականգնման համար ծախսվել է շուրջ 2,5 միլիոն դոլար, իսկ եկեղեցու կանոնավոր գործունեությունը վերականգնելուց հետո կից շինություններում կգործի մի քանի մշակութային և գեղարվեստի կենտրոն։