Դաղստանում հարձակման զոհ է գնացել մահմեդական հոգևորականն ու իր թիկնապահը

Ռուսաստանի ոստիկանությունն ուրբաթ օրը հայտնել է, որ Դաղստանում ահաբեկչական հարձակման զոհ է գնացել մահմեդական մի հոգևորական և իր թիկնապահը:

Պաշտոնյաների համաձայն, Դաղստանի Բույնակսկ քաղաքում հարձակումն իրականացվել է հեռահար կառավարմամբ ռումբի գործարկման միջոցով: Ռումբը գործարկվել է այն ժամանակ, երբ հոգևորականը դուրս էր գալիս մզկիթից՝ առավոտյան աղոթքներից հետո:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Դաղստանում իրականացվել էր ոստիկանության ծառայողների դեմ ուղղված ահաբեկչական մեկ այլ հարձակում:

Ինքնասպան կին ահաբեկչի կողմից Կարաբուդաքենթ գյուղի մոտակայքում գտնվող հսկիչ-անցագրային կետում իրականացված պայթյունի զոհ էր գնացել ոստիկանության հինգ ծառայող:

Դաղստանում իսլամական պետություն ստեղծելու համար պայքարող մահմեդական զինյալները բավականին հաճախ են հարձակումներ իրականացնում ոստիկանության և իշխանությունների այլ ներկայացուցիչների վրա: