Մատչելի հղումներ

Ահաբեկչական հարձակում Դաղստանում՝ ուղղված ոստիկանության ծառայողների դեմ


Դաղստանում հսկիչ-անցագրային կետում ինքնասպան կին ահաբեկչի կողմից երեքշաբթի ուշ երեկոյան իրականացված պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության հինգ ծառայող:

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, հարձակումն իրականացվել է Կարաբուդաքենթ գյուղի մոտակայքում:

«Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հարձակման վայրի մոտակայքում հայտնաբերվել է ահաբեկչի գլուխը:

Որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել այս հարձակման համար:

Դաղստանում իսլամական պետություն ստեղծելու համար պայքարող մահմեդական զինյալները բավականին հաճախ են հարձակումներ իրականացնում ոստիկանության և իշխանությունների այլ ներկայացուցիչների վրա:

XS
SM
MD
LG