ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության հարցով քվեարկությունը կարող է անցկացվել մոտակա 48 ժամվա ընթացքում:
Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` միևնույն ժամանակ կոչ անելով զանգահարել ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան ներկայացուցիչներին և պահանջել, որ նրանք կողմ քվեարկեն Հայոց Ցեղասպանությունը դատապարտող թիվ 252 բանաձևի ընդունմանը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակը, ինչպես նաև շոու-բիզնեսի ամերիկահայ աստղերը վերջերս արշավ էին մեկնարկել, որի ընթացքում կոչ էին անում Ներկայացուցիչների պալատի ներկայիս խոսնակ Նենսի Փելոսիին կազմակերպել Ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քվեարկություն` ներկա Կոնգրեսի գործողության ժամկետի ավարտից առաջ Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունելու համար: